Հաստոցի համակարգչում մուտքագրվում է անհրաժեշտ անուրի (Խոմուտի) ձևը, չափը և քանակը: Անուրները (Խոմուտները) պատրաստվում են ցանկացած երկրաչափական ձևի և չափի: Գործնականում օգտագործվող, որոշ բարդ երկրաչափական ձևի անուրները ձեռքի աշխատանքով պատրաստելը անհնար է: Հաստոցը դրանք պատրաստում է մեկ ամբողջական կտորից, ինչի շնորհիվ ամրալարի ծախսը զգալիորեն կրճատվում է: